BigBoard

BigBoard

Arm Rus Eng

Մեր մասին

Big Board գովազդային գործակալությունը հիմնադրվել է 2003 թվականին պրոֆեսիոնալ և փորձառու համախոհների կողմից` իր ուժերն ուղղելով արտաքին գովազդի զարգացմանը: Ընկերությունն աշխատում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան հաճախորդների հետ:

Ներկայումս Big Board գովազդային գործակալությունը հանդիսանում է դինամիկ զարգացող ընկերություն՝ ունենալով ապահով և ճկուն գործընկերոջ համբավ։ Մենք ձգտում ենք ոչ միայն վաստակել մեր հաճախորդների վստահությունը, այլև պահպանել ամուր հարաբերություններ համագործակցության ամբողջ ընթացքում։

Մեր ընկերությունը առաջարկում է արտաքին գովազդի ծառայություններ ոչ միայն Երևանում, այլ նաև մայրաքաղաքի սահմաններից դուրս։ Պետք է նշել, որ ներկա պահին Big Board ընկերությունը արտաքին գովազդ խոշորագույն  մատակարարն է Հայաստանի մարզերում։

Մեր նպատակն է գնորդին հասցնել տեղեկություն գովազդվող ապրանքի մասին` կիրառելով ամենանպատակահարմար, արդյունավետ և համարձակ  որոշումները։

Մեզ համար լավագույն գնահատականը հաճախորդի սպասելիքների արդաացումն է իրագործված գովազդային արշավից: