Բիլբորդեր
Բիլբորդերը արտաքին գովազդի ամենատարածված կրիչներն են։
Ստանդարտ բիլբորդի չափն է 3մ х 6մ (3մ – բարձրություն, 6մ – լայնություն)։
Հանդիպում են նաև այլ չափերի բիլբորդեր՝ 2,5մ х 5մ, 3մ х 8մ, 3մ х9 մ և այլն։
Բիլբորդի վրա տեղադրված գովազդի առավելություններն են. սպառողներին կոնկրետ ապրանքանիշի, արտադրանքի կամ ծառայության մասին ոչ նյարդացնող հիշեցումը և մեծ ծածկույթ ունեցող գովազդային արշավների կազմակերպման հնարավորությունը:
Բիլբորդերի հիմնական թիրախային լսարանը հետիոտներն են, ուղևորները կամ վարորդները` կախված բիլբորդի դիրքից: