BigBoard

BigBoard

Arm Rus Eng

Սիթի Ֆորմատներ

Արտաքին գովազդի մեկ այլ տեսակ է սիթի ֆորմատը: Այս "քաղաքային բնակիչները” հանդիպում են մարդաշատ վայրերում: 

Սկզբնապես սիթի ֆորմատները տեղավորված են եղել ավտոբուսային կանգառներում երկկողմանի վահանակների տեսքով, որոնք ներսից լուսավորություն ունեին: Տրանսպորտին սպասելու ժամանակը իզուր չեր ծախսվում, և ուղևորները հասցնում էին լավ ուսումնասիրել ու ծանոթանալ գովազդվող ապրանքին: Բայց հետզհետե սիթի ֆորմատները սկսեցին ավելի հաճախ հանդիպել ոչ միայն կանգառներում, այլ նաև փողոցների խաչմերուկներին:

Սիթի ֆորմատների ամենատարածված չափն է ` 1,8մ х 1,2մ (1,8մ – բարձրություն, 1,2մ – լայնություն): Նաև հանդիպում են այլ չափեր` 1,2մ х 2մ և 1,25մ х 2մ:

Մեր ընկերությունը ունի սիթի ֆորմատներ Հայաստանի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են` Չարենցավան, Հրազդան, Արտաշատ, Աշտարակ, Դիլիջան, Իջևան, Ջերմուկ, Նոյեմբերյան, Գորիս, Կապան, Գյումրի, Վանաձոր, Էջմիածին, Սիսիան: 

Սիթի ֆորմատների գլխավոր առավելությունն է այն, որ վահանակը համարյա հավասար է մարդու հասակին, դրանով իսկ հնարավորություն է տալիս հեշտությամբ ծանոթանալ տեղեկատվությանը: Այն նաև լայնածավալ ինֆորմացիայի հաղորդման հնարավորություն է տալիս: