Լայթբոքսեր
Լայթբոքսերը արտաքին գովազդի ամենագեղեցիկ, վառ, ճկուն և տարածված տեսակներից մեկն են: Վառ լույսի և գույնի շնորհիվ լայթբոքսերի վրա տեղադրված գովազդը չի մնում աննկատ:
Այսօրվա դրությամբ լայթբոքսերն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում որպես իմիջային գովազդի կրիչներ՝ դրանով իսկ հանդիսանալով բրենդի գովազդային աջակցության անբաժանելի մաս: Գովազդի այս տեսակը շատ տարածված է, ինչը բացատրվում է վերջինիս արդյունավետության և ոչ բարձր գնի համադրությամբ:
Դրանց հիմնական առավելություններն են`
- չափի և ձևի ճկունությունը (կախված հաճախորդի ցանկությունից` լայթբոքսը կարող է ընդունել ցանկացած ձև և գույն)
- բրենդինգի արդյունավետ գործիք է
- գովազդը չի մոռացվում, և սպառողների կողմից դառնում է հեշտ ճանաչվող: